Այս երդումը կարդացող հայ զինվորին ո՛չ հանուն են թողել, ո՛չ հայրենիքի զգացում

Այս երդումը կարդացող հայ զինվորին ո՛չ հանուն են թողել, ո՛չ հայրենիքի զգացում
15.11.2024 | 21:32

Կարդացեք սա:

Սա հայ զինվորի երդումն է:

Կարդացեք և տեսեք, թե ինչի մասին է այս երդումը ու ինչ խզման, հակասության մեջ է այսօրվա պետական քաղաքականություն կոչվող, իսկ իրականում քաղաքական աղանդավորականություն իրականացվողի հետ:

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն) ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին,

անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:

Անձնվիրաբար

Հայրենիք

Կյանքչխնայել

Հանուն

Հրամանատար

Սահմանադրություն

Երդում

Այս բոլոր արժեքները խեղված են:

Անձնվիրաբարը դարձել է «հանուն ոչնչի»:

Հայրենիքը դարձել է «պատմական ու իրական»:

Կյանք չխնայելը դարձել է «ադրբեջանցու դեմ կռվելու հնարավորություն չունենք»:

Հանունը դարձել է «շահ»:

Հրամանատարը դարձել է «պացեֆիստ»:

Սահմանադրությունը դարձել է «քաղաքական շահով ուղղորդվող իրավաբանական մեկնաբանման կամ ընկալման մի տեքստ»:

Այս երդումը կարդացող հայ զինվորին ո՛չ հանուն են թողել, ո՛չ անձնվիրության նշանակություն, ո՛չ հայրենիքի զգացում, ո՛չ կյանքը չխնայելու գիտակցված առաքելություն, ո՛չ հանունի ընկալում, ո՛չ հրամանատարի հարգանք, ո՛չ Սահմանդրության արժևորում:

Չգիտեմ՝ այս երդումը կարդալուց տղերքը ի՞նչ են զգում, եթե որևէ բան զգալու թողել են: Գիտեմ, որ ամեն բան արել են, որ արդեն որևէ մեկը որևէ բան զգալու, ընկալելու, հասկանալու ու ընդվզելու չունենա: Չունեցողը չունի, բայց ունեցողի մոտ պակասը չկա ու չի լինելու:

Տվեք հայ զինվորի երդումը՝ թող մի տասն անգամ կարդա ու գա նույն եզրակացության, ինչ եզրակացության որ եկել է ՀՀ անկախության հռչակագիրը տասն անգամ կարդալուց հետո: Կասկած չունենաք, որ այն աղանդավոր ֆորմուլաներով, որոնցով փորձում է երկարաձգել իր քաղաքական կենսունակությունն ու քայքայում այն ամենը, ինչ հենասյուն է, այս երդման պարագայում էլ է ենթակա ձևախեղման ու սնանկացման, եթե պահանջի իր սեփական քաղաքական և անվտանգային շահը:

Կրկին՝ ունեցողի ու կարողի մոտ պակասը չկա ու չի լինելու, և դա է սրանց մեծագույն խնդիրը: Իսկ իմ խնդիրը սրանց խնդիրները խորացնելն ու մեծացնելն է, որ հետո իրական խնդիրները լուծվեն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 170

Մեկնաբանություններ